Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ազգադավն ինչպե՞ս այրվի ազգի ցավով, երբ այբ-բեն էլ չգիտի

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ազգադավն ինչպե՞ս այրվի ազգի ցավով, երբ այբ-բեն էլ չգիտի
20.12.2014 | 16:10

Ազգադավը ինչպե՞ս այրվի ազգի ցավով, երբ տառաճանաչ չէ, երբ համբալը նստած է մեջը՝ ոտքերը լայն բացած: Դիկտատուրան իշխանություն է, որն անմիջականորեն հենվում է բռնության վրա և կաշկանդված չէ ոչ մի օրենքով: Բռնության մեջ երկար չես կարող ապրել, իսկ այսօր շատերը սրա-նրա լծի տակ հրամաններ են կատարում: Մարդը գերագույն արժեք է, իսկ մեզ մոտ, բավական չէ, մարդն այլևս որևէ նշանակություն չունի, դեռ կան մարդիկ, ովքեր բռնությունների, սպանությունների միջոցով ուզում են ինքնահաստատվել: Տգիտությունն այլևս սահմաններ չի ճանաչում, և, արի ու տես, որ տգիտությունը խրախուսվում է մեր երկրում, որովհետև ստրկություն են սովորեցնում, խաբել ու անարգել: Բնության մեջ չկա թուլություն, բայց այսօր մարդը կարող է հաղթել թուլությանն ու ծակել քարը, իսկ քար ծակողը մոլախոտ է: Ազգադավն ինչպե՞ս այրվի ազգի ցավով, երբ այբ-բեն էլ չգիտի:

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ